Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Զախարովան կոչում է լռության ու չի լռում ինքը

Զախարովան կոչում է լռության ու չի լռում ինքը
08.07.2016 | 12:10

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարության մասին հարցը: Նա հայտարարել է, որ ողջունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ յուրաքանչյուր պետության կառուցողական դերը:

«Գոյություն ունեն հակամարտության կարգավորման տարբեր ձևաչափեր: Դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, դա Հայաստանի ու Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսությունն է, դա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների բարձր մակարդակով հանդիպումներն են: Բոլորն էլ գործուն մեխանիզմներ են: Այդպիսով ողջունվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ յուրաքանչյուր պետության կառուցողական դերակատարությունը»,- ասել է նա:

Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ